211652_close_icon
views-count6233 դիտում article-date 23:21 26-04-2017

Փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 26-ին, ժամը 17:49-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին ձյան մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ-20 ավտոճանապարհի 20-րդ կմ-ից Mercedes մակնիշի 09 GU 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (4 ուղևոր):

Նմանատիպ նյութեր