211652_close_icon
views-count6679 դիտում article-date 21:44 06-04-2017

Փրկարարները Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 6-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լ. Մելիքով փողոցի տներից մեկի մոտակայքում հողաշերտը նստել է և առաջացել է փոս. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ առաջացել է ասֆալտի նստվածք (մոտ 40 սմ շառավիղով և 50 սմ խորությամբ), ինչի հետևանքով «Mercedes C-180» մակնիշի 35 CF 701 պետհամարանիշով ավտոմեքենան առջևի աջ անվադողով արգելափակվել է փոսում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր