211652_close_icon
views-count1695 դիտում article-date 15:09 26-04-2017

Ավարտվել են բանավեճի միջբուհական խաղերը. հայտնի է հաղթող թիմը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 25-ին ավարտվեցին «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված միջբուհական բանավեճի խաղերը։ Ծրագրին մասնակցում էին 8 ոչ պետական բուհերի ուսանողական թիմեր։ Խաղերը կազմակերպվել էին մի քանի փուլով։ Դրանց նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել բանավեճի արվեստի հմտություններ։ Երիտասարդները բանավիճում էին տարբեր թեմաներով՝ «Ինչպե՞ս է փոխել մեր կյանքը տեխնոլոգիական առաջընթացը», «Ի՞նչ ազդեցություն են ունենում ՀՀ հեռուստաընկերությունների կողմից ցուցադրվող սերիալները» և այլն: Միջբուհական բանավեճի խաղերի հաղթող ճանաչվեց Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի թիմը: Երրորդ տեղի համար պայքարում էին «ՄԱՐՏԻԳ» արտաքին տնտեսական կապերի համալսարանը և Մովսես Խորենացու անվան համալսարանը: «ՄԱՐՏԻԳ» արտաքին տնտեսական կապերի համալսարանն այս պայքարում գրավեց երրորդ տեղը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր