211652_close_icon
views-count6630 դիտում article-date 17:49 03-02-2017

Հայտնի են ամենասպորտային դասախոսները. ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերը

Փետրվարի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմերին գավաթներով և նվերներով պարգևատրեցին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անցկացվող «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը շախմատի մրցաշարով մեկնարկել է հունվարի 27-ին: Խաղերին այս տարի մասնակցել են հայաստանյան 10 բուհերի թիմեր, մրցաշարեր են անցկացվել 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս): Մինչ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի 40-ամյա գործունեության մասին պատմող գրքի (հեղինակներ`Լյովա Սամվելյանի, Հովհաննես Գաբրիելյան) շնորհանդեսը: Վոլեյբոլի մարզաձևում հաղթող ճանաչվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանի թիմը, 2- րդ և 3-րդ տեղերում էին Ագրարային և Մանկավարժական համալսարանների թիմերը: Սեղանի թենիսի մրցաձևում`Պոլիտեխնիկի, Սլավոնական և Լեզվաբանական համալսարանների թիմերը, հրաձգության մրցաձևում` Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը, շախմատում հաղթող ճանաչվեց Մանկավարժական համալսարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղում Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերն էին: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը կարևորեց դասախոսական խաղերի անցկացումն ու նշեց. «Ֆիզիկական ակտիվությունն ու դաստիարակությունը պետք է վարակիչ լինի անկախ տարիք, խմբից ու բուհում գործունեությունից: Կարևոր է, որ հենց դասախոսներն իրենց օրինակով ցույց տան ուսանողներին առողջ ապրելակերպի, ֆիզիկական դաստիարակության այն նորմերը, որոնք պետք է ունենան նաև ուսանողները: Իրենք դասավանդում են, շատ լավ է, բայց ավելի կարևոր է, երբ իրենք ցույց են տալիս սեփական մասնակցությամբ և օրինակով»: Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի խաղերին մասնակցում են նաև Սլավոնական և Ամերիկյան համալսարանների թիմերը, մրցաձևերի շարքում ավելացել է նաև շախմատը. «Այս ամենը կազմակերպվում է, որ մեր դասախոսները բացի մարզելուց նաև իրենք մարզվեն: Նախկինում նրանք էլ են եղել սպորտսմեններ, իրենց մեջ էլ կա մրցակցության ոգին»: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր