Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած, «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, հարկավոր է շարունակել աշխատել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ: