7130 դիտում
13:00 23-04-2017
Սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար. ՀՀ պաշտպանության նախարար
Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը Բերդում հանդիպել է «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամների հետ: Միության նախագահ Ռուբեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին ազատամարտիկների հիմնախնդիրների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար, ընդգծել է զինված ուժերին սատարելու միության պատրաստակամությունը: Իր հերթին նկատելով, որ մեր երկրի սահմանների պաշտպանունակության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը հենց բանակին սատարելու և միասնաբար հայրենիքը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունն է, որը և «Ազգ-բանակ» գաղափարի հիմքն է, Վիգեն Սարգսյանն անդրադարձել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, ներկայացրել ծրագրերի նպատակներն ու ակնկալվող արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև սահմանամերձ Մովսես և Չինարի համայնքներում: Համայնքների բնակչության հետ անմիջական զրույցների ընթացքում Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս քննարկել է համայնքների առջև ծառացած առավել կարևոր խնդիրները, ծանոթացել դրանց լուծման առնչությամբ ներկայացված առաջարկներին:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները պաշտպանական քաղաքականության իրագործման և անվտանգության ապահովման տեսանկյունից մշտապես հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում են:
Տավուշի մարզպետարանում երեկոյան կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզում տարաբնույթ ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Կարևորելով միջգերատեսչական փոխգործակցության բարձր մակարդակը՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի գործունեությունը նպաստելու է սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների համակարգմանն ու լուծմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
892 դիտում
14:55 25-02-2024
Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ զինված ուժերի կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չունեն
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը