3075 դիտում
14:51 28-06-2017
ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվել է եռակողմ համաձայնագիր. ՀՀ սահմանամերձ համայնքները կլինեն առավել դիմակայուն և պաշտպանված. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը:
Ծրագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԱԻ նախարարը նշեց.
-Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, և շատ կարևոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում:
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն իրենց խոսքում նույնպես շեշտեցին դիմակայուն սահմանամերձ համայնքներ ունենալու կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով այս հարցում սերտորեն գամագործակցել ՀՀ ԱԻ նախարարության հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1122 դիտում
16:05 03-06-2020
Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը
1057 դիտում
13:37 18-11-2024
Սահմանները պաշտպանված են, անվտանգությունը պաշտպանված է. ինչ է փոխում ձեզ մոտ, թե ով է նախարարը. Գագիկ Մելքոնյան
1217 դիտում
13:29 26-02-2015
Սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են