211652_close_icon

Արթուր Աբրահամը չեմպիոնական տիտղոսի ճանապարհին հաղթեց Կրասնիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count32476 դիտում article-date 09:10 23-04-2017
Անվանի հայ բռնցքամարտիկ, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող, սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում մենամարտ անցկացրեց կոսովացի Ռոբին Կրասնիկիի հետ և միավորներով հաղթեց նրան: 37-ամյա Արթուրը մենամարտի գրեթե ամբողջ ընթացքում մեծ առավելություն ուներ ախոյանի նկատմամբ և սպասելի էր, որ 12-րդ ռաունդից հետո մրցավարները մենամարտի հաղթող կճանաչեն նրան: Այսպիսով, WBO-ի չեմպիոնական տիտղոսի ճանապարհին Արթուր Աբրահամը կարևոր քայլ կատարեց և այժմ նրան մնացել է չեմպիոնական մենամարտը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր