Ժոզե Մոուրինյո. Ցանկանում եմ «Ման Սիթիին» շնորհավորել չեմպիոնական տիտղոսի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 33-րդ տուրում 3:2 հաշվով «Մանչեսթեր Սիթիին» հաղթելուց հետո, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է խաղը:
«Ինձ հիասթափեցրեց առաջին գոլը, որը «Սիթին» խփեց անկյունայինից: Երկրորդ գոլից հետո կարևոր էր, որպեսզի խաղացողները չկորցնեն վստահությունը: Մենք գնդակին ավելի շատ էինք տիրապետում, քան «Սիթիի» դեմ խաղացող ցանկացած այլ թիմ:
Մաթեմատիկորեն մենք պետք է ևս 6 միավոր վաստակենք, որպեսզի մնանք քառյակում: Հաղթանակը դրա մի մասն էր: Մեր խնդիրը երկրորդ տեղն է:
Բայց ես ցանկանում եմ «Ման Սիթիին» շնորհավորել չեմպիոնության առթիվ, քանի որ նրանք տիտղոսը կնվաճեն արժանիորեն:
Նրանք մրցակիցներին ոչ մի շանս չտվեցին, քանի որ այս մրցաշրջանում հաղթում էին առանց դադարի», ասել է Մոուրինյոն: