211652_close_icon
views-count1396 դիտում article-date 14:45 22-04-2017

Փրկարարներն օգնել են վատառողջ քաղաքացուն իջեցնել բնակարանից

Ապրիլի 22-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 147/2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1929 թ. ծնված Շ. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Ապրիլի 22-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 41 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (տարեց կին) արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1963 թ. ծնված Ռ. Պ.-ին դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր