Հայոց ցեղասպանությունը՝ հայ որբերի հուշերում. միջոցառում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Գ. Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքին:
Բացման խոսքով ելույթ ունեցավ թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը, ով ընդհանուր գծերով ներկայացրեց կատարված աշխատանքը և նրա կարևորությունը:
Ապա խոսքը տրվեց հեղինակին, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության ամենից հուզիչ վավերագրերը, դրանց գրի առման պատմությունը, պատմագիտական նշանակությունը, ազդեցությունը՝ Վահան Տերյանի հետագա կյանքի ու ստեղծագործության վրա, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: