Արցախի Հանրապետության ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկնարկել է վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ 5-րդ առցանց հարցուպատասխանը
Արցախի Հանրապետության ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկնարկել է վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հինգերորդ առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում ֆեյսբուքի օգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում հարցեր ուղղել Արցախի կառավարության ղեկավարին:
Ֆեյսբուքում հարցեր ուղղելու համար պետք է անցնել հետևյալ [url=https://web.facebook.com/events/1490218847707899/]հղմամբ[/url]:
Իսկ թվիթթերում՝ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի [url=https://twitter.com/A_Beglaryan]միջոցով[/url]:
Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն յութուբում կառավարության պաշտոնական ալիքում և վերոնշյալ [url=https://www.youtube.com/channel/UCijlxetE-xoBadXCzALP3hA]էջերում[/url]:
Հարցերի հավաքագրման վերջնաժամկետը ապրիլի 30-ի ժամը 23:59-ն է: