211652_close_icon
views-count1177 դիտում article-date 18:04 21-04-2017

Սոչիում կայանալիք համաշխարհային փառատոնին կմասնակցեն նաև արցախցի երիտասարդներ

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունենալու «Երիտասարդության և ուսանողության 19-րդ համաշխարհային փառատոնը»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը: «Միջոցառման նպատակն է համաշխարհային երիտասարդության համախմբումը, միջազգային կապերի և միջմշակութային փոխգործակցության ամրապնդումը»,-ասել է Ա. Սարգսյանը և տեղեկացրել, որ փառատոնի ծրագիրը ներառում է տարբեր մարզաձևերի մրցույթներ, քաղաքական թեմաներով սեմինարներ և քննարկումներ, համերգներ, տոնակատարություններ, ինչպես նաև պատվիրակությունների գունագեղ շքերթ: «Փառատոնին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այստեղ: Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը»,-հավելել է Ա. Սարգսյանը և նշել, որ փառատոնին արցախցի երիտասարդներն առաջին անգամ են մասնակցելու: [url=http://artsakhpress.am/arm/news/65341/sochium--kayanaliq---hamashkharhayin--paratonin---kmasnakcen--naev--arcakhci--eritasardner.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր