Սեյրան Օհանյանը կարող է աշխատանքի անցնել ռուսական բանակում. «Ժամանակ»
                        «Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ 
Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան և աշխատի ռուսական բանակում։ 
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շարունակում են շատ սերտ հարաբերություններ պահպանել։ Սեյրան Օհանյանը կարող է ղեկավար աշխատանքի անցնել ռուսական բանակի կրթական հաստատություններից մեկում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

