Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 20-ին, կազմել է 484.88 դրամ, որը նախորդ օրվա համեմատ 0.59 դրամով նվազել է: Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները։
Միևնույն ժամանակ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.61 դրամ՝ նվազելով 0.05 դրամով։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.88 դրամ՝ աճելով 1.36 դրամով։
Իսկ բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 621.81 դրամ՝ նվազելով 1.19 դրամով։