211652_close_icon
views-count39498 դիտում article-date 17:35 20-04-2017

Մոսկվայում սեփական թիկնապահների աչքի առաջ սպանվել է հայազգի գործարար Ալեքսանդր Բաղիրյանը

Մոսկվայում երեկ՝ ապրիլի 19-ին, սպանվել է քաղաքի հարավային մասում գտնվող առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը: Այս մասին հայտնում է «[url=http://www.mk.ru/incident/2017/04/20/ubityy-v-centre-moskvy-kommersant-byl-dolzhen-killeru-3-mln.html]Московский Комсомолец[/url]»-ը: Բաղիրյանը մահացու վիրավորվել է իր գրասենյակի մոտ՝ թիկնապահների և ականատեսների աչքի առաջ, որոնք չէին սպասում, որ գործարարի նախկին գործընկերը կարող է ատրճանակ պարզել նրա վրա ու կրակել, փոխանցում է աղբյուրը: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ օրը ուշ երեկոյան 61-ամյա Բաղիրյանն անվտանգության ծառայողների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, որի ժամանակ հնչել են կրակոցները: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն հինգ փամփուշտ: Հաղորդվում է, որ նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են վարել՝ նրանք Մոսկվայի մարզում ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան ունեին: Գործընկերոջ խոսքով՝ Բաղիրյանն իրեն 3 միլիոն դոլար է պարտք եղել, սակայն հայտարարել է, որ գումարը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը Մակարով տեսակի ատրճանակից կրակ է բացել: Բաղիրյանը որովայնի հատվածում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է: Սպանվածի թիկնապահը բռնել է կրակողին և հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր