Մերձմոսկվայում հայազգի գործարար է սպանվել
                        Մոսկվայի մարզի Շչյոլկովո շրջանի Օբրազցովո գյուղում կրակել  են Հայաստանի երկու քաղաքացիների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է [url=http://www.mk.ru/incident/2016/02/25/v-podmoskove-rasstrelyan-direktor-medicinskoy-firmy.html]Московский Комсомолец[/url]-ը:
Իրավապահ մարմիններից «МК»-ին հայտնել են, որ «Охотничий дворик» սրճարանի մոտ «Lexus  GX» մակնիշի մեքենայում կրծքի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են 34-ամյա Սերգեյ Մկրտչյանի դին։ 
Վերջինս «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրենն էր։ Ոտքի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա Բաղդասարյանը։ Դեպքի վայրում հայտնաբերել են TT մակնիշի ատրճանակ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

