Ղրիմում սպանվել է հայազգի գործարար Ստեփան Չորոխյանը
                        Փետրվարի  24-ին Սիմֆերոպոլում գտնվող իր տան շքամուտքի դիմաց ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 47-ամյա հայազգի գործարար Ստեփան Չորոխյանը:
Ղրիմի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը հայտնում է, որ դեռևս անհայտ են սպանության դրդապատճառները: 
Ս. Չորոխյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հայտնի է, որ Չորոխյանը հանդիսանում էր «Մալիբու» հյուրանոցային համալիրի, մի շարք ռեստորանային համալիրների, ակումբների այլնի սեփականատերը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

