Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 485.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.40 դրամով:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.52 դրամ (աճել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.00 դրամ (աճել է 12.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.66 դրամ (մնացել է անփոփոխ):