2069 դիտում
19:40 19-04-2017
Վարչապետը և Հայաստանում Սերբիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին:
Հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նպատակին ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:
Հայաստանում Սերբիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարեմաղթանքների համար՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների պատմական կապերը պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը: Դուշան Սպասոևիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ այն էլ ավելի սերտացնելու համար:
Վարչապետն ու ՀՀ-ում Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության աշխուժացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, գործարար կապերի ակտիվացման և տնտեսական կապերի խթանման ներուժ ունեցող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին:
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
15:02 21-04-2017
ՀՀ վարչապետը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են հայ-լեհական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
1989 դիտում
21:52 15-10-2019
ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են Հայաստան-Արցախ կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
4301 դիտում
16:59 23-06-2017
Վարչապետն ու ՀՀ-ում Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
475 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
484 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին