Մանուել Նոյերը կոտրել է ոտքը Ռոնալդուի 3-րդ գոլի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղի (2:4) վերջնամասում ձախ ոտքի կոտրվածք է ստացել:
Դա տեղի է ունեցել հանդիպման 109-րդ րոպեին, երբ Նոյերը սայթաքել է, իսկ մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղից դուրս վիճակից խփել է երրորդ գնդակը:
Նախնական բուժհետազոտությամբ պարզվել է, որ Նոյերը ոտնաթաթի հատվածում է կոտրվածք ստացել և այս մրցաշրջանում այլևս չի խաղա, քանի որ ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 2 ամիս:
Դա նշանակում է, որ Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում կարող է բաց թողնել Կոնֆեդերացիայի Գավաթի մրցաշարը, որը կկայանա Ռուսաստանում` հունիսի 17-ից հուլիսի 2-ը: