Մանուել Նոյերը՝ սուպերմենի դերում. տեսանյութ
«Բավարիա»-ի դարպասպահ Մանուել Նոյերը Բունդեսլիգայի 13-րդ տուրում իր տաղանդի երկրպագուներին որոշել է նոր հնարքով զարմացնել: Այս անգամ սխրագործ դարպասապահը, հավանաբար ցանկացել է նմանակել կոմիքսների հորինված սուպերհերոս Superman-ին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տուրում «Բավարիա»-ն Բեռլինում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Հերտա»-ի դարպասը, իսկ Նոյերը Բունդեսլիգայի շրջանակում սեփական դարպասը կարողացավ անառիկ պահել երրորդ անընդմեջ խաղում: