211652_close_icon

Լատինական Ամերիկայի երկրները Մադուրոյին կոչ են անում շուտափույթ ընտրություններ անցկացնել

views-count4077 դիտում article-date 19:54 18-04-2017
Լատինամերիկյան 11 երկրների արտգործնախարարությունները դիմել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, խնդրելով երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ տնտեսական ճգնաժամին վերջ դնելու համար, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39627609]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը: «Մենք կոչ ենք անում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության կառավարությանը հնարավորինս շուտ որոշել ընտրությունների ամսաթիվը, ինչը թույլ կտա դուրս բերել երկիրը լուրջ ճգնաժամից»,- ասված է հայտարարությունում: «Մենք կոչ ենք անում իշխանություններին երաշխավորել խաղաղ հավաքների իրավունքը, ինչպես նաև կոչ ենք անում ընդդիմությանը, օգտվելով այդ իրավունքից, հիշել պատասխանատվության մասին»,- նշվում է փաստաթղթում: Դիմումը ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Գվատեմալայի, Հոնդուրասի, Պարագվայի, Ուրուգվայի և Պերուի ԱԳՆ-ների ներկայացուցիչները: Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը խորացել է, երբ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Վենեսուելայի Գերագույն դատարանը հայտարարել էր, թե ստանձնում է խորհրդարանի լիազորությունները: Դրանից հետո զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, իսկ իշխանությունները բռնություններ են կիրառել ցուցարարին նկատմամբ, ձերբակալել ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին:

Նմանատիպ նյութեր