2678 դիտում
17:18 01-09-2019
Վաշինգտոնը կոչ է անում Մադուրոյին հեռանալ եւ Վենեսուելային զարգանալու հնարավորություն տալ
Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է փոփոխությունների Վենեսուելայում», գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5063628.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Աբրամսի խոսքով, ինքն իրեն շրջափակման մեջ դրած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կամավոր հեռացումը երկրի զարգացման կարեւորագույն բաղադրիչն է, որը դուռ կբացի դեպի ազատ ընտրություններ եւ ժողովրդավարություն:
ԱՄՆ-ի ներկայացիչն ընդգծում է՝ Մադուրոյի պաշտոնից հեռացումը ոչ թե պատիժ է կամ՝ վրեժխնդրություն: Մադուրոն, սակայն, դեռեւս չի տվել փոխզիջմանը գնալու եւ իշխանությունից կամավոր հեռանալու որեւէ ազդանշան:
Մինչդեռ, Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլ Այսամիին հատկապես խոշոր չափերի թմրանյութի վաճառքով զբաղվելու համար: Կոկաինի բազմաթիվ տոննաներ Այսամիի ղեկավարությամբ Վենեսուելայի ռազմաբազաներից տեղափոխվել են Մեքսիկա, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ: Էլ Այսամին, ով ունի սիրիական արմատներ, սերտ հարաբերություններ է պահպանում Հեզբոլլա ահաբեկչական խմբավորման հետ:
Ինքը՝ Մադուրոն հեռուստաեթերում պաշտպանել է իր նախկին փոխնախագահին, հայտարարելով, որ իր նախկին փոխնախագահը հետապնդման է ենթարկվում «ռասիստների կողմից»: Ավելի քան 50 երկրներ հրաժարվում են ճանաչել Մադուրոյի նախագահությունը եւ փոխարենը ճանաչում որպես երկրի նախագահ ընդդիմության առաջնորդ Հուան Գուայդոյին:
Նմանատիպ նյութեր
4026 դիտում
19:54 18-04-2017
Լատինական Ամերիկայի երկրները Մադուրոյին կոչ են անում շուտափույթ ընտրություններ անցկացնել
3436 դիտում
13:36 22-05-2018
Դոնալդ Թրամփը կոչ է արել Նիկոլաս Մադուրոյին վերահաստատել երկրում ժողովրդավարությունը
Այս բաժնից
811 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1285 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
823 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել