Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները հետաքրքրված են ռուսական ЯК-130 ուսումնամարտական ինքնաթիռով
                        Ростех-ում հայտնել են Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրների կողմից ռուսական ЯК-130 ուսումնամարտական ինքնաթիռի ձեռքբերման ցանկության մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
Կորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովի խոսքով՝ ինքնաթիռն արդեն մի քանի շուկաներում դիտարկվում է: Այն արդեն հասցվել է Բանգլադեշ: Ինքնաթիռի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև Մյանմարը և  հյուսիսաֆրիկյան մի քանի պետություններ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

