211652_close_icon
views-count2803 դիտում article-date 15:45 18-04-2017

Վանաձորում և Ալագյազում քննարկվել են վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության հիմնահարցերը

Ապրիլի 14-ին և 15-ին Վանաձոր և Ալագյազ համայնքներում ՀՀ փաստաբանների պալատը «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության հիմնահարցերը» թեմայով դասախոսություն-քննարկում, հայտնում են ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից։ Դասախոսությունը վարել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը և փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը։ Դասախոսության նպատակը վարչական վարույթի և վարչական դատավարության ոլորտում քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրազեկվածության բարձրացումն էր։ Միջոցառմանը մասնակցել են Վանաձոր քաղաքում և շրջակա համայնքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և Վանաձորի քաղապետարանի աշխատակիցներ։ Միջոցառմանը բանախոսները ներկայացրել են վարչարարության, վարչական վարույթի և դատավարության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը: Քննարկվել են պրակտիկայում հաճախակի հանդիպող խնդիրները և դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկան։ Քաղաքացիներին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակներում մշակված և Femida.am կայքում գործող առցանց ֆորումը, որի միջոցով վերջիններիս հնարավորություն է ընձեռվում համապատասխան ոլորտի մանագետներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և հնարավորինս կարճ ժամկետում ստանալ դրանց պատասխանները: Ֆորումի հիմնական առաքելությունը առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ վարչական վարույթի և դատավարության ոլորտում հանրության իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ։

Նմանատիպ նյութեր