211652_close_icon
views-count2021 դիտում article-date 18:17 18-04-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 13-ից 18-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 40-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 42, խարդախության 19, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, կողոպուտի, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական, գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք։ Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 65 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր