211652_close_icon
views-count9433 դիտում article-date 22:21 17-04-2017

Գագիկ Ջհանգիրյանի համար Կարեն Դեմիրճյանը հոր պես է եղել. aravot.am

«Զարմանալիորեն շատ կարճ ժամանակում մեր մեջ ձեւավորվել է հայր եւ որդու հարաբերություն եւ շատ հարցերում ես մասնակցություն եմ ունեցել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, երբեմն նաեւ հեռակա բանակցությունների ընթացքին: Ճանաչել եմ, որպես կրթված, բանիմաց, որպես մեծ կազմակերպիչ, մեծ խարիզմա ունեցող մարդու եւ ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Նա եկել էր մասնակցելու Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը: Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Կարեն Դեմիրճյանի հետ ծանոթացել է 1999 թվականին՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի ձեւավորման նախօրյակին: Մինչեւ 1999 թվականը պարոն Ջհանգիրյանը Դեմիրճյանին ճանաչել է հեռակա, ինչպես մյուս քաղաքացիները, որպես Կենտկոմի առաջին քարտուղար: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/04/17/878792/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր