Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 17-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ տարեց բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: