211652_close_icon
views-count1451 դիտում article-date 13:29 15-04-2017

Փրկարարները բացել են բնակարանների դռները

Ապրիլի 15-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 15-ին, ժամը 10:05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 66-րդ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ներսում երեխա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում գտնվել է 2014 թ. ծնված Ա. Ս.-ը:

Նմանատիպ նյութեր