ԱՄՆ-ում աղջիկներին թլպատած բժշկուհուն ցմահ ազատազրկում է սպառնում
Ամերիկյան Դեթրոյթ նահանգի բժշկական կլինիկաներից մեկի բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել աղջիկների թլպատման փաստով։
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, սա ԱՄՆ-ում նման առաջին դատական գործընթացն է, որը տեղի է ունենում։
Դատախազների հայտարարության համաձայն՝ բժիշկ Ջուման Նագարվալան 6-12 տարեկն աղջիկների թլպատում է կատարել, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։ Բժշկուհին հերքում է մեղադրանքը։
Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա վերջինիս սպառնում է ցմահ ազատազրկում։
Նշենք, որ ԱՄՆ-ում օրենսդրությունը 1996 թվականից արգելում է աղջիկների թլպատումը։