Աֆղանստանում ԱՄՆ-ի նետած ամենահզոր՝ GBU-43/B Massive Ordnance Air Blast ռումբը մի քանի տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են «Իսլամական պետության» առնվազն 36 ահաբեկիչների ու նրանց պատկանող թունելների ոչնչացման մասին, հաղորդում է Reuters-ը։
Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի ավիացիոն ուժերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ավիացիոն ռումբի՝ GBU-43/B Massive Ordnance Air Blast-ի նետման արդյունքում։
CNN հեռուստաալիքը, հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնել է, որ ամերիկյան բանակը տումբը նետել է MC-130 ինքնաթիռից։
Ավելի ուշ Պենտագոնի ներկայացուցիչները հաստատել են, որ Աֆղանստանում կիրառվել է «ռումբերի թագուհին»։ Իսկ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է ժամանակին ֆինանսավորել այդ թունելների շինարարությունը, որոնց վրա էլ նետվել է ռումբը։