Ստամբուլում ԱՊՀ երկրների մի քանի տասնյակ երեխաների են պատրաստել՝ ահաբեկիչների շարքերում կռվելու համար. տեսանյութ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նախօրեին իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 50 արտասահմանցի:
Ինչպես հաղորդել է Tass-ը, վերջիններս Ստամբուլում հիմնել էին կենտրոն: Այնտեղ ԱՊՀ երկրների մի քանի տասնյակ երեխաների էին պատրաստել, որոնց պետք է ուղարկեին Սիրիա և Իրաք՝ միանալու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Ձերբակալվածները Ուզբեկստանի և տաջիկստանի քաղաքցաիներ են, նրանց կեսը՝ 18 տարեկանից ցածր:
Կենտրոնում երեխաներին սովորեցրել են ծայրահեղական գաղափարախոսության հիմունքներ, հանցավոր գործունեության մեթոդներ և սկզբունքներ: