Իրանցի մասնագետները ստեղծել են ոչ միջուկային գերհզոր ռումբ, որը հավասարազոր է ամերիկյան GBU-43 ռումբին
Իրանը սեփական արտադրության մոտ 10 տոննա կշռով ռումբ ունի։ Այդ մասին IRIB հեռուստատեսության եթերում հայտնել է Իրանի ԶՈՒ Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն։
Վերջինս ռումբն անվանել է «բոլոր ռումբերի հայր», որը հավասարազոր է ԱՄՆ-ի ստեղծած ոչ միջուկային ռումբին։
Նա նշել է, որ ռումբը ոչ միջուկային է և այն հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռներից և կարող է զգալի ավերածություններ առաջացնել։։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱՄՆ-ն Աֆղանստանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ կիրառեց 9 տոննա կշռով GBU-43 տեսակի գերհզոր, ոչ միջուկային ռումբը՝ ֆուգասային արկը։ Պենտագոնն այն անվանել էր «բոլոր ռումբերի մայր»։