«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կազմակերպում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` Զատիկին նվիրված հոգևոր ժողովրդական տոնախմբություն
«Սիրելի բարեկամներ.
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը ապրիլի 20-ին, ժ 14.00-ին, Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում կազմակերպում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարությանը` Զատիկին նվիրված հոգևոր ժողովրդական տոնախմբություն: Ժողվրդական տոնախմբությունը սկսվելու է հոգևոր դասի կողմից կատարվող Անդաստանի արարողությամբ: Սիրով հրավիրում ենք մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը:
Երեւանից ավտոշարասյունը կուղեւորվի ժամը 12.30-ին Կորյունի 19 հասցեից / Ցիտադելի մոտից /:
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար գործի առանձին փոխադրամիջոց՝ «ՄԱՄՈՒԼ» տարբերանշանով»: