211652_close_icon
views-count4477 դիտում article-date 15:35 13-04-2017

Հայտարարություն ՀՀ ԱԻՆ վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման մասին

ՀՀ ԱԻՆ կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում: Ծառայությունը մատուցվելու է տեխնիկական բնութագրին համապատասխան։ Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թ. ապրիլի 20-ը, ժամը 12.00-ն, ՀՀ ԱԻՆ վարչական 2-րդ մասնաշենք, ք. Երևան, Դավիթաշեն 4 թաղ., Ա. Միկոյան 109/8 հասցեով` փաստաթղթային եղանակով: Հեռ.(010) 31 77 50: Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` 1) մասնագիտական փորձառություն, 2) տեխնիկական միջոցներ, 3) ֆինանսական միջոցներ, 4) աշխատանքային ռեսուրսներ։ Հայտերի բացումը տեղի կունենա փաստաթղթային ձևով՝ 2017 թ. ապրիլի 20-ին, ժամը 12.00-ին։ Հաղթողի ընտրությունը կկատարվի նվազագույն գնային առաջարկ/հիմնական կերակրատեսակների ցանկի հանրագումար և բացվածք/ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ: Գնային առաջարկների հավասարության դեպքում, ոչ գնային պայմաններին բավարար գնահատված մասնակիցների հետ գները նվազեցնելու նպատակով կկազմակերպվեն միաժամանակյա բանակցություններ։ Ընթացակարգին մասնակցելու դիմումը և տեխնիկական բնութագիրը տեղադրված են հետևյալ հղումով՝ http://mes.am/hy/news/item/2017/04/12/9999999999999/:

Նմանատիպ նյութեր