Ռոնալդուն եվրագավաթներում պատմական ցուցանիշ գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ առաջին խաղում դուբլի հեղինակ դարձավ:
32-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որը եվրագավաթներում 100 գոլ խփեց: Դրա համար Ռոնալդուից պահանջվեց 143 հանդիպում:
Երկրորդ տեղում այդ ցուցանիշով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է, որը 118 խաղում 97 գոլ է խփել:



