Լիոնել Մեսին հերթական ռեկորդը գրանցեց. տեսանյութ
Արգենտինայի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Բոլիվիայի հավաքականի հետ և հաղթեց 7:0 հաշվով:
Արգենտինացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին: Դրանով նա դարձավ առաջին արգենտինացին, որը գրավել է Հարավային Ամերիկայի մնացած 9 հավաքականների դարպասը:
Նշենք, որ մինչև Մեսին նման արդյունքի հասել էին ընդամենը 3 ֆուտբոլիստ. բրազիլացի Զիկոն, Կոլումբիացի Իգուարանը և Ագուստին Դելգադոն: