Հանքարդյունաբերության աճի տեմպերը նվազում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե 2016թ. հունվար-փետրվար ամիսներին հանքարդյունաբերության ծավալները 2015թ. համեմատ աճել էին 41.5 տոկոսով ապա 2017թ. առաջին երկու ամիսներին այս ոլորտում նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 8 տոկոս, այս տարի արդյունահանվել է մոտ 47 մլրդ դրամի արտադրանք։ Սա ինքնին հետաքրքիր փաստ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը «նստած է» գերազանցապես հանքահումքային արդյունաբերության վրա և բյուջեի մուտքերի մեջ այս ոլորտից եկած գումարները քիչ չեն։
Միաժամանակ, սակայն, տեմպերի նվազումը տրամաբանական է, քանի որ միջազգային շուկայում նվազել են պղնձի և մոլիբդենի գները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]