211652_close_icon
views-count4846 դիտում article-date 15:31 12-04-2017

Ապրիլի 3-7-ը նորերով է փոխարինվել Երևանի փողոցների ու բակերի 734 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 3-7-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 734 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց: Ընթացքի մեջ են 4 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր