211652_close_icon

Հունվարի 23-27-ը մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու

views-count3192 դիտում article-date 12:38 03-02-2017
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Տարեսկզբից մինչև հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 1 բակային տարածք: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր