106143 դիտում
14:50 12-04-2017
Մոնումենտցի Միքոն, ով ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 2 երիտասարդ տղաներ մահացել էին, կալանավորվեց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատության 9/4 շենքի բնակիչ՝ 29-ամյա Միքայել Բարսեղյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Մ. Բարսեղյանը, ով կասկածվում է 2016 թվականի մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, ինչի հետևանքով 2 հոգի մահացել էին, կալանավորվեց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բարսեղյանը նույնպես ծանր վնասվածքներ է ստացել և գամված է անկողնում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/10/84674/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2016 թվականի մայիսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել էին Volkswagen մակնիշի 34 NL 167 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 61 GG 661 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մահացել էին, 3 հոգի տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները` քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տենիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել էր Mercedes-ի վարորդը, ով, բախվելով Volkswagen-ին, այնուհետև հարվածել էր հաստաբուն ծառին, ինչի հետևանքով էլ կոտրվել էին նաև Mercedes-ի անվահեծանները:
Ոստիկաններն ու քննիչները Mercedes-ի բեռնախցիկում հայտնաբերել էին մեկ այլ ավտոմեքենայի համարանիշեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
***
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Volkswagen-ը վարել էր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գաի փողոցի բնակիչ, 33-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, իսկ Mercedes G500 մակնիշի ավտոմեքենայի միջից հիվանդանոց էին տեղափոխվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի 9/4 շենքի բնակիչ, 28-ամյա Միքայել Բարսեղյանը, 28-ամյա Հրանտ Խաչատրյանը, Երևան քաղաքի Արաբկիր 51 փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ասատրյանը, 29-ամյա Ալիկ Բաբայանը և ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ այլ՝ «Ալիկ» անվամբ երիտասարդ տղա: Մահացածներն էին վերջինս և Ա. Ասատրյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին ճշտված տվյալների ամբողջական ցանկը, ինչպես նաև Mercedes G-ի վարորդի ինքնությունը: ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
56988 դիտում
12:18 15-01-2016
ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբոն արդեն ունի իր մրցակիցը. նա Ծաղիկ Միքոն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9735 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին