382275 դիտում
16:54 20-01-2020
Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզում Խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը, երբ 18-ամյա 2 երիտասարդ տղաներ մահացել էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։
Վթարի հետևանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/17/1145206/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել էր և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ամբակունի Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Սաֆարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ն. Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
164345 դիտում
10:46 26-01-2018
Երեկ Վայոց Ձորի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը ֆիքսել է տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)