4675 դիտում
09:47 12-04-2017
Արարատ Զուրաբյանը պատգամավորի մանդատ չի ստանալու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեև զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե:
Նա առաջադվել էր Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում:
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին միանձնյա է որոշում՝ ով է դաշինքի ցուցակից վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, ով՝ ոչ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3841 դիտում
10:31 19-01-2017
Արարատ Զուրաբյանը և Ալեքսանդր Արզումանյանը միանալու են Գագիկ Ծառուկյանի դաշինքին. «Ժամանակ»
5967 դիտում
09:34 30-08-2018
Ինչո՞ւ չի առաջադրվել Արարատ Զուրաբյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»