211652_close_icon
views-count2209 դիտում article-date 09:30 12-04-2017

Քվեարկությունը վերահսկելու համար հեռախոսներ են օգտագործվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության որոշ ռեյտինգային թեկնածուներ իրենց ընտրողների քվեարկությունները վերահսկելու համար շատ հետաքրքիր նորամուծություն են արել: Նրանք անգամ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառել: Հայտնի է, որ ռեյտինգային հիմնական թեկնածուները բավականին մեծ ընտրակաշառք են բաժանել: Իսկ որպեսզի վերահսկեն գործընթացը, որ ընտրողն այդ տասը կամ քսան հազարական դրամները վերցնելուց հետո իսկապես իրենց է քվեարկելու, նրանց նախապես բջջային հեռախոսներ են տրվել, որոնց մեջ ներդրված է եղել հատուկ ծրագիր: Այդ ծրագիրը նույն պահին ֆիքսում է, որ ընտրողը մտնում է ընտրատեղամաս, մոտենում հանձնաժողովին, ստանում քվեաթերթիկները ու քվեարկում: Եվ որ ամենակարևորն է, ընտրողը հեռախոսով նկարում է իր քվեարկությունն ու հեռախոսային այդ նույն ծրագրով այն անմիջապես ուղարկում թեկնածուի գրասենյակ՝ մեկ այլ հեռախոսահամարի վրա: Այդպիսով, տվյալ թեկնածուն կարողանում է գրեթե ամբողջությամբ վերահսկել իրենից ընտրակաշառք վերցրած ընտրողի քվեարկությունը: Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանից: «Այ քեզ բան: Ես տեղեկացված չեմ նման բաներից, առաջին անգամ եմ լսում»,- պատասխանեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր