10772 դիտում
09:03 05-11-2020
Նոր վարձկաններ են եկել և շարունակում են օգտագործվել մարտերում. Արծրուն Հովհաննիսյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս օրերին մարտերն ավելի շատ ընթանում են՝ լեռներում, անտառներում, կիրճերում։ Հետևաբար փոխվել է նաև մարտերի բնույթն այն առումով, որ ավելի բարդ է դարձել հակառակորդի համար օդային տեխնիկա կիրառելը։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրեր առաջ հայտարարեց, որ հակառակորդի ցամաքային ուժը էականորեն վնասվել է։
[b]- Պատերազմի մեկնարկին հիմնականում օդուժի պատերազմ էր, հիմա կռիվը հիմնականում ցամա՞ք է տեղափոխվել՝ ինչպես 90-ականներին էր։ Այսպիսի գործողությունների ժամանակ ի՞նչը կարող է վճռորոշ լինել կամ բեկում մտցնել։[/b]
- Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս օրերին էլ քիչ չէ, բայց համեմատաբար թուլացել է, որովհետև ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ՝ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։
[b]- Սկզբնական շրջանում շատ էր խոսվում մեծ քանակով տեխնիկա խոցելու մասին, սակայն վերջին օրերին դրանց խոցման թիվը քչացել է, կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ հակառակորդը տեխնիկական առումով ծանր վիճակում է և դրանով պայմանավորված՝ քիչ տեխնիկա է դուրս բերում։[/b]
- Այո՛, մեծաքանակ ցամաքային տեխնիկա են կորցրել և դրա համար էլ հիմա ավելի քիչ է դա կիրառվում։ Բացի այդ, ինչպես երևաց՝ մարտավարության առումով այդ տեխնիկան այդքան էլ չի արդարացնում իրեն, տեղանքն էլ ցույց չի տալիս։ Եվ հետո հայկական զինված ուժերն էլ ունեն հակատանկային մեծ միջոցների քանակ, և էֆեկտիվ չէ դրանց կիրառությունը։
[b]- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարեց, որ Արցախում մարտական գործողությունների մեջ ներգրավված է շուրջ 2․000 վարձկան, սակայն պատերազմի սկզբնական օրերին տեղեկատվական հարթակը հայտնել էր 4․000 վարձկանի մասնակցության մասին։ Ի վերջո պատկերացում կա՞, թե այս ընթացքում ադրբեջանական կողմում որքան վարձկան է եղել և նրանցից քանի՞սն է ոչնչացվել։[/b]
- Այո՛, վարձկանները շատ են։ Այս ընթանում նրանք մեծ կորուստներ են կրել։ Սակայն նորից նոր վարձկաններ են եկել և շարունակում են օգտագործվել այս մարտերում։ Ես ընդհանուր առմամբ համաձայն եմ ՌԴ արտգործնախարարի նշած թվերի հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5233 դիտում
13:24 06-11-2020
Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ընկերս՝ Վահեն, մյուս ընկերս՝ Սերգեյը վիրավորվել է․ Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը