«ԵկԱրցախ», «Արցախի ձայներ» երաժշտական համույթի անդամ, երգիչ Ալեքսան Ասրյանը այս երգով առաջին քայլերն է անում երգարվեստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
«Արցախի ձայներ» երաժշտական համույթի անդամ, երգիչ Ալեքսան Ասրյանը նոր երգով է հանդես եկել:
EXCLUSIVE.am-ի հետ զրույցում Ալեքսանը ասաց, որ խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է: Երգի ստեղծմանը օգնել են Լիրա Քոչարյանը, ով «Արցախի ձայներ»-ի պրոդյուսերն է:
Նա նաև տեղեկացրեց, որ այս երգը հորդոր և ճանաչողական երգ է, որը նաև հորդոր է արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որպեսզի այցելեն Արցախ:
Այս երգը նաև երգչի համար կարևորագույն և ճանաչողական է, քանի որ այդ երգով ինքն իր առաջին քայլերն է անում դեպի երգարվեստ:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ