2399 դիտում
23:00 13-06-2016
ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները լավագույնն են ճանաչվել և՛ թատերական արվեստում, և՛ երգարվեստում
Հունիսի 12-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Արտ ֆեստ-2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխությունը:
Փառատոնի ամփոփման և մրցանակաբաշխության ժամանակ պարզ դարձավ, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները լավագույնն են ճանաչվել և՛ թատերական արվեստում, և՛ երգարվեստում:
ԵՊՀ մշակույթի կենտրոնն արժանացել է թատերական արվեստի հատուկ մրցանակին՝ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ ուսանողության շրջանում դասական դրամատուրգիան խրախուսելու համար: Երգարվեստի ոլորտում՝ «Լավագույն էստրադային երգիչ» անվանակարգում, հաղթող է ճանաչվել ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգիչ Տիգրան Գրիգորյանը, իսկ Մարիցա Թիլիքյանը՝ որպես առաջատար երգչուհի, ստացել է հատուկ մրցանակ:
«Անկեղծ ասած, բոլորովին չէի սպասում այս մրցանակին: Ճիշտ է, մեր արած աշխատանքը ոչ սովորական էր և մի փոքր նորարարական իր տեսակի և ձևի մեջ, բայց որ այն կարժանանա գլխավոր մրցանակին, ես չէի ակնկալում: Շատ ուրախ եմ բոլորիս համար՝ թե՛ ստեղծագործական խմբի, թե՛ թատրոն-ստուդիայի կազմի, թե՛ Մշակույթի կենտրոնի և թե՛ ԵՊՀ-ի համար: Այս տարի լրացավ նաև մեր կենտրոնի 10-ամյակը: Եվ այս շրջանում այդ մրցանակը նվեր դարձավ բոլորիս համար»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Տիկին Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ ռեկտորատին՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի, 10 տարի առաջ ԵՊՀ-ում մշակույթի կենտրոն հիմնելու որոշման համար. «Արվեստը և մշակույթն այնպիսի ոլորտներ են, որ անընդհատ ներդրում են պահանջում, և շատ կարևոր են տվյալ երկրի, տվյալ բուհի երիտասարդության հոգին պահելու համար, որն ամենակարևոր խնդիրներից մեկն է»:
Կարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց նաև «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաև թատերական արվեստի և երգարվեստի ժյուրիներին:
Նմանատիպ նյութեր
3268 դիտում
23:04 24-09-2014
«Հայֆեստ» միջազգային 12-րդ թատերական փառատոնն այս տարի կանցկացվի «Թատերական իրարանցում» խորագրի ներքո
Այս բաժնից
724 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման
601 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1141 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն