Ռաուլը «Ռեալի» հետ մեկնեց «Բավարիայի» հետ հանդիպմանը
«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը թիմի հետ միասին մեկնել է Մյունխեն: Սպասվում է, որ մոտ ժամանակներս լեգենդար իսպանացին աշխատանքի կանցնի մադրիդյան ակումբում: Նա կարող է դառնալ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խորհրդականը:
«Ռեալը» Մյունխենում «Բավարիայի» հետ կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որը կկայանա ապրիլի 12-ին:
Գերմանիա են մեկնել դարպասապահներ Նավասը, Կասիլյան և Յանեսը, պաշտպաններ Ռամոսը, Կարվահալը, Մարսելոն, Ֆերնանդեսը, Կոենտրաուն և Դանիլոն, կիսապաշտպաններ Տոնի Կրոսը, Խամեսը, Կազեմիրոն, Կովաչիչը, Մոդիրը, Ասենսիոն, Իսկոն, Վասկեսը և Բեյլը, հարձակվողներ Ռոնալդուն, Բենզեման, Մորատան և Դիասը: