Փոլ Սքոուլք. Անգլիայի Պրեմիեր-լիգայից միայն Ագուերոն է արժանի «Ռեալի», «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» կազմում լինել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սերխիո Ագուերոն գնահատել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների խաղամակարդակը:
«Եթե հետևենք Անգլիա եկող ֆուտբոլիստների խաղամակարդակին, ապա չեմ կարծում, որ մեր մոտ աշխարհի կամ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներն են: Լավագույնները «Ռեալու», «Բարսելոնայում» և «Բավարիայում» են: Մի աստիճան ներքև են, թերևս ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը»: Նոր՝ դրանից հետո են գալիս անգլիական ակումբները:
Չեմ կարծում, որ դա անակնկալ է: Եթե խոսենք ֆուտբոլիստների խաղամակարդակից, ապա ո՞վ անգլիական ակումբներից կհայտնվեր «Բարսելոնայի» կազմում: Կամ՝ «Ռեալի» ու «Բավարիայի»: Ոչ ոք: Հնարավոր է, միայն Ագուերոն է արժանի», ասել է Սքոուլզը: